Փլուզում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Երեկ՝ ապրիլի 20-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ժամը 12:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանովի փողոցի թիվ 66 և 68 բազմաբնակարանային շենքերի հարևանությամբ գտնվող ջրանցքի պատվարը փլուզվել է և ջուրը ափերից դուրս է հոսում դեպի ճանապարհ ու բնակելի հատված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրը արդեն վտանգ է իրենից ներկայացնում ու եթե պատկան մարմինները կարճ ժամանակում խնդիրը չլուծեն, ինչպես նաև ջրանցքի վայրով անցնող երկաթե հատվածի կողային մասում չտեղադրեն ճաղավանդակներ, ապա խնդիրը կարելի է համարել չլուծված: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Քաղաքականություն

Պատահարներ