Փլուզվել է Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին
Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին այսօր փլուզվել է։ Այս մասին գրառմամբ հայտնել է ֆեյսբուքյան օգտատերերից Սասուն Մանուկյանը: NEWS am–ի հետ զրույցում Սասուն Մանուկյանը նշեց, որ երկու տարի առաջ փլվել էր եկեղեցու տանիքը, այսօր՝ զգալի հատվածը։ Ըստ նրա, տարածքում կար երեք եկեղեցի, որից կանգուն է մնացել այս մեկը, որը վտանգված է։

Քաղաքականություն

Պատահարներ