Շրի Լանկայում ահաբեկչություններից հետո 13 մարդ կալանավորվել է
Շրի Լանկայում տեղի ունացած ահաբեկչությունների շարքից հետո լրատվամիջոցները հայտնել են 13 մարդու կալանավորման մասին: Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ զոհվել է 215 մարդ։ Երկրի իշխանությունները շարունակում են 8 պայթյուների հանգամանքների հետաքննությունը։ Ոստիկանության ծառայողները հայտնում են բեռնատարի հայտնաբերման մասին, որով, նախնական տեղեկություներով, տեղաշարժվել են պայթյունների կազմակերպիչները, հենց դրանով էլ տեղափոխել են պայթուցիկները։ Բեռնատարը հայտնաբերվել է Կոլոմբոյի Ուելավատտ շրջանում։ Տեղի հեռուստատեսությունը, հղում կատարելով վարչապետին, հայտնել է, որ իշխանություններն իմացել են հարձակումների հնարավորության մասին, սակայն անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ չեն ձեռնարկել։

Քաղաքականություն

Պատահարներ