Շրի Լանկայում պայթյունների հետևանքով զոհերի թիվը 215-ի է հասել, 450 մարդ տուժել է
Այսօր Շրի Լանկայում որոտացած պայթյունների հետևանքով առնվազն 215 մարդ է զոհվել, որոնց շարքում առնվազն 30 օտարերկրացի կա: Տուժածների թիվը 450 է, այս մասին հաղորդում է Շրի Լանկայի ոստիկանությունը՝ բուժհաստատությունների տվյալներին հղումով: Զոհերի թվում են նաեւ Չինաստանի, Նիդերլանդների, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի եւ Պորտուգալիայի քաղաքացիներ:

Քաղաքականություն

Պատահարներ