Վրաստանի Պանկիսի կիրճում 300 բնակիչներ բողոքում են ՀԷԿ–ի կառուցման դեմ. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
Այսօր՝ Վրաստանի Պանկիսի կիրճում, Բիրկիանի գյուղի մոտ 300 բնակիչները ընդվզել են ՀԷԿ–ի կառուցման դեմ։ Նախատեսվում էր, որ այսօր կսկսվեն «Սամկուրացկալի 2» 160 մլն Կվ/ժ հզորությամբ ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները։ Վրացի լրագրող Սուլխան Բորգզորը բողոքի ակցիայից իր ՖԲ էջում տեսանյութեր է հրապարակել: Բնակիչների բողոքի ակցիան այնքան թեժ է ընթացել, որ գյուղ են բերվել բավականին մեծ թվով ուժայիններ, հատուկջոկատայիններ։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել և արցունքաբեր գազ։

Քաղաքականություն

Պատահարներ