Աշխատանքից ազատման դիմում է գրել կալանքից ազատված ՊՎԾ պաշտոնյաներից մեկը
Ապրիլի 25–ին կալանավայրից ազատ արձակված Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել։ Այս մասին NEWS. am–ին հայտնել են ՊՎԾ–ից։ Լրատվականը հայտնում է, որ փոխարենն աշխատանքից ազատման դիմում է գրել նրա ղեկավարած վարչության աշխատակից Գեւորգ Խաչատրյանն, որը նույնպես վերջերս է կալանքից ազատվել։ Հիշեցնենք, որ երեկ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն ասել էր, որ Ադյանն ամենայն հավանականությամբ աշխատանքից ազատման դիմում կգրի։

Քաղաքականություն

Պատահարներ