Երբեք մի շտապեք հաստատել մի բան, որից շատ հեռու եք. Դավիթ Սանասարյան
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դատախազության կողմից հրապարակված տեղեկատվությունը, որին կից գրել է. «Աղմկահարույց թեմայով ՊՎԾ ուսումնասիրության արդյունքը Հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները Վանաձորի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել են չարաշահումներով. հարուցվել է երկու քրեական գործ։ Անմեղության կանխավարկածը խստագույնս ոտնահարող հարգելի համաքաղաքացիներ, երբեք մի շտապեք հաստատել մի բան, որից շատ հեռու եք, հակառակ դեպքերում էսպիսի պատասխաններ եք ստանալու։ Սիրում եմ բոլորիդ»:

Քաղաքականություն