Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan. com-ի հաղորդմամբ՝ ժամը 00։40-ի սահմաններում Արարատի մարզի Բերքանուշ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Է․ Գ․-ն ենթարկել հետիոտն՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 59-ամյա Հ. Հ.-ին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է Հ. Հովհաննիսյանի մահը, որից հետո վարորդն ահազանգել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է «12 կտոր» պիցցերիայում՝ որպես խոհարար։

Քաղաքականություն