Պատվիրված գործը պոզով-պոչով չի լինում. Դ. Իոաննիսյանը` Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատախազությունը երեկ արդեն փաստեց, որ Դավիթ Սանասարյանի ենթականերն իրոք հանցագործություններ են բացահայտել հեմոդիալեզի գնումների ոլորտում (այդ առթիվ քր.գործ է հարուցվել): Այսինքն կարող ենք արձանագրել, որ ԱԱԾ-ն, Դավիթի ու իր ենթակաների դեմ գործ հարուցելով, Դավիթենց կողմից կոռուպցիոն հանցագործություն բացահայտելը որակում է «պաշտոնեական լիազորությունների չարաշահում»: Ավելին, ԱԱԾ տնօրեն Վանեցյանը քննիչի և դատախազի փոխարեն, նախաքննությունը չավարտված, երեկ արդեն հայտարարեց, որ Դավիթ Սանասարյանի և իր ենթակաների դեմ գործը գնալու է դատարան: Այսինքն, Վանեցյանը հնարավոր չի համարում, որ այս գործով կարող են այնպիսի զարգացումներ լինել, որ քննիչը կամ դատախազը որոշեն գործը դատարան չուղարկել: Ներեցեք, բայց պատվիրված գործը պոզով-պոչով չի լինում»:

Քաղաքականություն