Եվս մեկ կորուստ Կենդանաբանական այգում. Ինչու է սատկել Բինգո անունով վագրը
Երևանի կենդանաբանական այգին խորը ցավով տեղեկացնում է, որ այսօր առավոտյան երկարատև հիվանդությունից հետո գրանցվել է Այգու Բենգալյան վագրի՝ Բինգոյի բնական մահը: Բինգոն Այգում ապրում էր արդեն 10 տարի, որի մեծ մասն անցկացրել է իր չափերին անհամապատասխան, փոքր վանդակում, առանց ջրավազանի և կանաչ տարածքի: Նորակառույց ընդարձակ ազատավանդակ էր տեղափոխվել 2015թ.-ից, ուր հատկապես սիրում էր զբոսնել արևային օրերին: Բինգոյի ծագումնաբանությունն անհայտ էր. վագրը նվիրաբերվել էր Այգուն դեռևս 10 տարի առաջ՝ ամպուտացված պոչով: Կենդանաբանական այգու կողմից Երևան հրավիրված Մոսկվայի և Լոնդոնի կենդանաբանական այգիների և տեղացի կենդանաբույժների համատեղ ջանքերին, կիրառված բուժմանն ու անցկացված միջոցառումներին՝ կենդանու կենսաքիմիական լաբորատոր, գործիքային և ակնադիտական զննումների արդյունքում պարզվել էր, որ Բինգոյի հիվանդությունը համատեղելի չէ կյանքի հետ. առկա են կենդանու քնեցման կենդանաբուժական գրավոր ցուցումներ՝ կենդանուն ցավազրկելու անհնարինության, անբուժելի հիվանդության, հետագա ցավից և տանջանքներից ապահովագրելու համար, որը սակայն չկիրառվեց: Երևանի կենդանաբանական այգի

Քաղաքականություն

Պատահարներ