ՃՈ-ն բալային համակարգն Ազգային ժողով կներկայացնի արդեն մոտ ժամանակներս
Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի նախագիծը ներկայումս գտնվում է կառավարությունում, մոտ ժամանակներս արդեն Ազգային ժողովում կլինի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը: ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն էլ հայտնեց, որ բալային համակարգի շեմը լինելու է 9 բալ: «Խախտումների համար 0.5-4 բալ է նախագծով նախատեսվում, 9 բալը լրանալուց հետո 6 ամիս ժամկետով կասեցվելու է, իսկ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 բալը լրացնելու դեպքում վարորդը զրկվելու է վարորդական վկայականից»,- նշեց Արման Չիլինգարյանը:

Քաղաքականություն

Պատահարներ