Թուրք և ադրբեջանցի երկրպագուները դժգոհել են Մաքգրեգորի՝ հայերի մասին գրառումից
UFC վարկածով նախկին չեմպիոն, մարզաշխարհում հայտնի, ավստրալացի սկանդալային մարտիկ Քոնոր Մաքգրեգորն իր աջակցությունն է հայտնել հայերին 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Նա նման գրառում է կատարել Twitter-ի միկրոբլոգի իր էջում: «Ես հայերի խմբի հետ եմ ողջ օրը: Դիլան Դանիս և Քարդաշյաններ: Գործ չունեք հայերի հետ»,- գրել է Մաքգրեգորը: Մարզիկը նաև հայտարարել է, որ «հայերը շարունակելու են պայքարել մինչև հաղթանակ»: Հրապարակումից հետո մարզիկի երկրպագուները երկու մասի են բաժանվել` հրապարակման տակ հայերը շնորհակալություն են հայտնել աջակցության համար, իսկ թուրք և ադրբեջանցի երկրպագուները դժգոհել են նման բովանդակությամբ գրառումից:

Քաղաքականություն