Չեխիայի հյուրանոցներից մեկը չի սպասարկում այն ռուսներին, ովքեր չեն քննադատում Ղրիմի՝ Ռուսաստանին միացումը
Չեխիայի հյուրանոցներից մեկը չի ընդունում այն ռուս այցելուներին, ովքեր հրաժարվում են գրավոր կերպով քննադատել Ղրիմի միացումը Ռուսաստանին: Այս մասին հայտնում է Echo24-ը` հավելելով, որ հյուրանոցի այս քայլի մեջ երկրի Սահմանադրական դատարանը խտրականության դրսևորումներ չի հայտնաբերել: Նշվում է, որ խոսքը Չեխիայի Օստրավա քաղաքում գտնվող Brioni հյուրանոցի մասին է: Դեռ 2014 թվականի ապրիլին Brioni Boutique Hotel հյուրանոցում հայտարարություն է տեղադրվել, որում ասվել է, որ ռուսները չեն կարող այդտեղ մնալ, եթե չստորագրեն համապատասխան հայտարարությունը: Դրանից հետո առևտրային տեսչությունը տուգանել է հյուրանոցին 50 000 կրոնի չափով՝ այցելուների խտրականության պատճառով: Սակայն Օստրավայի դատարանը գործն ուղարկել է վերանայման, ինչի արդյունքում տուգանքի չափը նվազեցվել է մինչև 5000 կրոն: Գերագույն դատարանը մերժել է հյուրանոցի բողոքը: Գերագույն դատարանի որոշումն էլ չեղարկել է Սահմանադրական դատարանը, որն ընդգծել է, որ այցելուները նախապես իմացել են պայմանների մասին և կարող էին այլ հյուրանոց ընտրել: Դատարանը նաև որոշել է, որ հյուրանոցի ղեկավարության գործողությունները «համապատասխանել են ինչպես Չեխիայի վարած արտաքին քաղաքականությանը, այնպես էլ միջազգային կազմակերպությունների քաղաքականությանը»:

Քաղաքականություն

Պատահարներ