ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մայիսմեկյան անկարգություններ` Փարիզում
Այսօր անկարգություններ են տեղի ունեցել Փարիզում անցկացված ավանդական մայիսմեկյան ցույցի ժամանակ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն` սևազգեստ մարդկանց խումբը, որը կազմված է black block շարժման ներկայացուցիչներից, սկսել է ագրեսիվորեն սադրել ոստիկաններին: Իրավապահների ուղղությամբ ապակյա շշեր, գարեջրի տարաներ են նետվել, լսվել է մի քանի բարձր ճայթյուն: Ոստիկանություն իր հերթին կիրառել է ծխագլաններ, մահակներ և արցունքաբեր գազ: Ներկայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ոստիկաններն ուժով հեռու են վանում լրագրողներին՝ առանձնահատուկ կոպիտ վերաբերմունք ցուցաբերելով նրանց նկատմամբ, ովքեր այդ ամենը տեսանկարահանում են:

Քաղաքականություն

Պատահարներ