ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հայտնի ֆուտբոլիստ Ռեջի Բուշի հայազգի կինը թիկունքին ՀՀ զինանշանն է դաջել
Ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Ռեջի Բուշի կինը` պարուսույց Լիլիթ Ավագյան–Բուշը, սոցիալական ցանցերի բաժանորդներին զարմացրել է իր հայրենասիրական դաջվածքով։ Լիլիթն Instagram–ում դստեր հետ լուսանկար է հրապարակել, որում երևում է նրա մեջքին դաջված Հայաստանի զինանշանը։ Օտարազգի բաժանորդները սկսել են հարցուփորձ անել, թե ինչ է նշանակում այդ դաջվածքը, իսկ հայերը հաճոյախոսություններ են շռայլել։

Քաղաքականություն