Մանվել Գրիգորյանը հրաժարվում է սնվել շաքարով հիվանդների համար նախատեսված սննդակարգով. դատախազ
ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը հրաժարվում է սնվել շաքարային դիաբեդով հիվանդների համար նախատեսված համապատասխան սննդակարգով։ Այս մասին այսօր՝ մայիսի 2–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հայտարարեց Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը։ Նա դատարանին ներկայացրեց Երեւան–Կենտրոն ՔԿՀ–ի պետի կողմից՝ վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված գրությունը։ 2019թ. ապրիլի 8–ին, պատասխանելով քննիչի հարցմանը, ՔԿՀ–ի պետը հայտնել է, որ Մանվե Գրիգորյանին բազմիցս առաջարկվել է սնվել ըստ շաքարային դիաբեդով նախատեսված սննդակարգի։ «Քրեակատարողական հիմնարկի վարչակազմն իրավասու չէ սահմանափակել եւ նրան չթույլատրել սնվել համապատասխան սննդակարգով հակացուցված սննդամթերքով, ինչպես նաեւ, որպես հանձնուք ընդունել հակացուցված սննդամթերք: Կալանավոր Մանվել Գրիգորյանի համար, որպես հանձնուք բերվել եւ ընդունվել է իր հիվանդությանը հակացուցված սննդամթերք»,–ասված է քննիչին ուղարկված պատասպանում։ Վահե Դոլմազյանը նշեց, որ պաշտպանական կողմը մշտապես բարձրաձայնում է շաքարային դիաբետի հարցը իսկ ներկայացված փաստաթղթով մեղադրողները կասկած են հայտնում, որ հնարավոր է սննդակարգի միջոցով արյան մեջ շաքարի մակարդակը փոփոխել. «Անձը, ով շաքարային դիաբեդով է տառապում, հրաժարվում է սնվել համապատասպան սննսդակարգով»,–նկատեց դատախազը։ Նշենք, որ Գրիգորյանի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են, որ Գրիգորյանի արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացել ՝ հատելով թույլատրելի սահմանը։

Քաղաքականություն

Պատահարներ