Մայիսի 6-ից ԱՊՊԱ չունենալու համար տուգանքների կիրառումը վերսկսվում է. ՃՈ
Տեղեկացնում ենք, որ 2019 թվականի մայիսի 6-ից վերսկսվում է, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն, ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացը՝ 5.000 դրամի չափով տուգանք կիրառմամբ: Միաժամանակ հիշեցնում ենք, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքների համաձայն` ԱՊՊԱ պայմանագիր կնքելը պարտադիր է, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու յուրաքանչյուր 10 օրվա համար 5.000 դրամ տուգանքի չափով: ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու համար հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցը վարելը ևս առաջացնում է վարչական պատասխանատվություն: Մասնավորապես, այն իր մեջ ներառում է մի քանի իրավախախտում (առանց համարանիշերի, առանց ԱՊՊԱ պայմանագրի, առանց հաշվառման վկայագրի վարելը), և նույնիսկ բոլոր իրավախախտումները միաժամանակ քննելու դեպքում կառաջացնի տուգանք՝ 100.000 դրամի չափով: Հորդորում ենք վարորդներին կնքել ԱՊՊԱ պայմանագիր և տրանսպորտային միջոցը վարել միայն ԱՊՊԱ պայմանագիր ունենալու դեպքում: Ճանապարհային ոստիկանություն

Քաղաքականություն

Պատահարներ