ՈՒՂԻՂ. Մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և իր կնոջ` Նազիկ Ամիրյանի դատական նիստը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դռնբաց դատական նիստը։ Այսօրվա դատական նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանը պետք է անդրադառնա ամբաստանյալների խափանման միջոցի հարցին եւ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի: Դատարանում է Նազիկ Ամիրյանը, իսկ Մանվել Գրիգորյանին չեն բերել: Տեսանյութը` News am-ի:

Քաղաքականություն

Պատահարներ