Ամեն հայտարարություն հանցագործության մասին հաղորդում չէ. Արթուր Դավթյան
Ցանկացած հայտարարություն քրեադատավարական օրենքի իմաստով հանցագործության մասին հաղորդում չէ: Այսօր Խորհրդարանում լրագրողներին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:Նա մասնավորապես արձագանքել է այն հարցին, թե ինչու քրեական գործեր չեն հարուցվել այն գործարարների նկատմամբ, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝ ճամպրուկով փողեր են տարել Բաղրամյան 26։ «Դուք կարծում եք՝ ցանկացած հայտարարություն քրեադատավարական օրենքի իմաստով հաղորդո՞ւմ է հանցագործության մասին: Ո՛չ»,- ասաց գլխավոր դատախազը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ վարչապետ ընտրվելուց հետո հայտարարել էր, որ նախկինում գործարարները Բաղրամյան 26 ճամպրուկներով փողեր են տարել, եւ նրա այս հայտարարությունից հետո որեւէ քրեական գործ չի հարուցվել։

Քաղաքականություն