Ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` Մայիսի 10-ին շրջանների զգալի մասում, 11-13-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 10-12-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քաղաքականություն