Նոր տեսանյութՙ Սարալանջում տեղի ունեցած խոշոր ավտովթարից
Ինչպես արդեն հայտնել էինքՙավտովթար է տեղի ունեցել Երևանի Սարալանջի փողոցում: Ավտոմեքենաներից մեկը Սարալանջի փողոցից ընկել է Անտառայինով գնացողի վրա, այնուհետև կողաշրջվել: Պատահարի հետևանքով տուժել են երկու մեքենաների վարորդները, ինչպես նաև սպիտակ մեքենայում գտնվող ուղևորները: Ականատեսների վկայությամբՙ մեքենաներից մեկի գազի բալոնը դուրս է թռել: Դեպքի վայրում հրշեջ փրկարարներն են:Հնարավոր է եղել խուսափել հրդեհի բռնկումից: Բացի դա, ականատեսները AuroraNews-ին հայտնել են, որ շրջված մեքենայի վարորդը երթևեկելիս է եղել մեծ արագությամբ, և վազանց կատարելիս կոտրելով փողոցի արգելապատնեշները, ընկել է մյուս մեքենայի վրա: Ըստ ֆեյսբուքյան օգտատեր Զոհրաբ Եգանյանիՙ մեքենան գահավիժել է 20 մետր բարձրությունից: Ճանապարհահատվածը վթարի հետևանքով խիստ ծանրաբեռնված է:

Քաղաքականություն

Պատահարներ