Պարգևատրումներ` քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներին
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մայիսի 8-ի հրամանով Երեւանի քաղաքապետարանի եւ Երեւանի վարչական շրջանների աշխատակիցները ստացել են դրամական պարգեւատրում։ Armtimes. com-ը գրում է, որ խրախուսումը, ըստ հիմնավորման, տրվել է 2019 թվականի առաջին եռամսյակում աշխատանքային եւ ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու պատշաճ կատարելու համար` Երեւան քաղաքի 2019թ. բյուջեով նախատեսված պարգեւատրման ֆոնդի հաշվին։ Պարգեւավճար, ըստ նշված հրամանի, ստացել են ավելի քան 1300 աշխատակից։ Պարգեւավճարի նվազագույն չափը կազմել է 70 հազար, առավելագույն չափը՝ 425 հազար դրամ։ Պարգեւատրման ընդհանուր ֆոնդը կազմել է ավելի քան 257 միլիոն դրամ։ Հիշեցնենք, որ նույն օրը՝ մայիս 8-ին, Երեւանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված էր պարգեւավճարների հաշվին աշխատավարձերը բարձրացնելու հարցը։ Բայց քաղաքապետ Հայկ Մարությանը նախագիծը ժամանակավորապես հանեց օրակարգից՝ պատճառաբանելով, որ ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունում ու հանրության շրջանում հարցի վերաբերյալ չկա լայն կոնսենսուս, ինչը իր համար կարեւոր է։

Քաղաքականություն

Պատահարներ