«Ամբերդ ամրոց»-ում անօրինական գործողությունների փաստով քրգործ է հարուցվել. shamshyan com
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով, երեկ՝ մայիսի 10-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Խաչիկ Բադալյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 308 հոդվածի 1-ին մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Արագածոտնի մարզի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի վարչական տարածքում անօրինական գործողություններ կատարելու փաստի առթիվ: Լրատվամիջոցը գրում է, որ բազմաթիվ ահազանգեր էր ստացել քաղաքացիներից, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնում Արագածոտնի մարզի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի հարևանությամբ ինչ-որ անձի կողմից ծանր տեխնիկայով ապօրինի գործողություններ կատարելու մասին: Մանրամասներըՙ սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն

Պատահարներ