Beer Academy գարեջրատան սեփականատերը հիվանդանոցում է՝ գագաթոսկրի կոտրվածք, ցնցում ախտորոշմամբ
Երեւանում, երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել: ՙՆաիրի՚ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի ՙգագաթոսկրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում եւ սուբդուրալ հեմատոմա՚ ախտորոշմամբ։ Shamshyan com-ից տեղեկանում ենք, վիրավորը Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Ղազարյանն է։ Ոստիկանները պարզել են, որ նա Աբովյան փողոցից է տեղափոխվել հիվանդանոց եւ ի վիճակի չէր կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ղազարյանը Beer Academy գարեջրատան սեփականատերն է։

Քաղաքականություն

Պատահարներ