Դանակով 3 անգամ հարվածել է 21-ամյա երիտասարդի թիկունքին. վիճակը ծանր է
Ոստիկանության Սպիտակի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Լեռնավան գյուղի 21-ամյա մի բնակիչ դանակի հարվածներ է ստացել։ Բուժօգնության դիմած երիտասարդի վիճակը գնահատվել է ծանր, և նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Ոստիկանները բաժին բերման են ենթարկել 32-ամյա Հովիկ Չ․-ին։ Նա բացատրություն է տվել, որ Լեռնավան գյուղի կենտրոնական հատվածում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակով 3 անգամ հարվածել է համագյուղացու թիկունքին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննությունը շարունակվում է։

Քաղաքականություն

Պատահարներ