Ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` Մայիսի 11-13-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 11-12-ը կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քաղաքականություն

Պատահարներ