Իշխանությունն ազատվում է Դավիթ Հարությունյանի կադրից. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանն արձակուրդ է վերցրել և, մեզ հասած տեղեկություններով, այլևս չի վերադառնա: Թերևս, նոր իշխանությունը որոշել է չաշխատել հին, փորձառու կադրի հետ։ Նա 1997 թվականից աշխատել է կառավարության աշխատակազմում, եղել է վարչապետի աշխատակազմի առաջատար մասնագետ, ապա տեղափոխվել է Արդարադատության նախարարություն՝ նախարարի օգնական, խորհրդական, աշխատակազմի ղեկավար, հետո՝ գլխավոր դատախազի խորհրդական, ապա Դավիթ Հարությունյանի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար դառնալուց հետո նշանակվել է նրա տեղակալ։ 2017-ին վերադարձել է Արդարադատության նախարարություն՝ աշխատակազմի ղեկավար։ Նա համարվում է Դավիթ Հարությունյանի կադրը։ Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը մեզ ասաց․ «Հաստատում եմ, որ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար տիկին Նունե Խաչատրյանը հերթական արձակուրդի դիմում է ներկայացրել»: Իսկ հետագայում «չվերադառնալու» մասին հարցին ի պատասխան՝ խոսնակն ասաց, որ նման տեղեկության չի տիրապետում»։ Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Քաղաքականություն

Պատահարներ