Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում է. ներդրումային համաժողով
ՙԻմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի՚ ներդրումային համաժողովի ժամանակ Ռուսաստանից ժամանած գործարարներից մեկը նշել է, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան, իր հետ շատ այլ հայեր և գործարարներ, սակայն հողերի բաշխման հետ կապված որոշ մտահոգությունների մասին բարձրաձայնեց: ՙՔանի դեռ դրանք մշակված չեն, նորմալ է, հենց փորձում ես մշակել, սեփականատերերը դուրս են գալիս՚,- ասել է Ռուսաստանից ժամանած գործարարներից մեկը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ նշելով, որ հողային հարցի վերաբերյալ գործարարին պատասխան կտա լիազորված մարմնի ներկայացուցիչը: ՙՄեր երկրում իսկապես մենաշնորհային, կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է՚,- ասել է Նիկոլ Փաշինյանը: էներգետիկ էնթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալն էլ նշել է, որ 2019-2020 թվականներին Գեղարքունիքի մարզում կկառուցվի 55 մեգավատտ հզորությամբ արևային կայան, որը մեր տարածաշրջանում կլինի ամենախոշոր արևային կայանը ամենացածր գնով: Իսկ ամենացածր գինը ստացվել է շնորհիվ մարզի արևային մեծ պոտենցիալի: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ասել է, որ 2019 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում կկառուցվի կամ կհիմնանորոգվի 66 կմ ճանապարհ: Բացի այդ, այս տարի կկառուցվի մոտ 22 ոռոգման ցանց, ինչպես նաև խմելու ջրի ցանցեր։ Գեղարքունիքի մարզ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 52 տոկոսով։ Մարզում արդեն գործում են մոտ 50 հյուրանոցային օբյեկտներ, որոնք առաջարկում են 1450 հյուրանոցային համարներ: Եթե միջինացնենք թվերը, կստացվի, որ մարզը օրական կտրվածքով կարող է ընդունել մոտ 5000 զբոսաշրջիկ։ Այս մասին ասել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը: Ի դեպ «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակներում կազմակերպված Expo ցուցահանդեսի ժամանակ փոքրիկ գորգ գործվեց համաժողովի լոգոյի պատկերով: Գորգի թելերի հատմանը մասնակցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեսանյութը՝ shantnews am-ից:

Քաղաքականություն

Պատահարներ