Փարիզում կրկին բողոքի ակցիա են սկսել «դեղին բաճկոնավորները»
Փարիզում ընթանում է «դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների հերթական երթն ու բողոքի ակցիան: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ակցիայի մասնակիցները կատարում են Ֆրանսիայի ազգային օրհներգը՝ «Մարսելյեզը», ինչպես նաև իրենց հետ տանում են հանրապետության և մի շարք շրջանների դրոշներ: Ինչպես նշվում է, այս անգամ ցուցարարների բողոքի առիթը ոչ թե սոցիալական պահանջներն են, այլ իշխանությունների կողմից իրականացվող կրթական բարեփոխումների դեմ պայքարը: Ցուցարարներին արգելվել է հայտնվել Ելիսեյան դաշտերում և հարակից փողոցներում: Նրանց առաջ փակ են նաև Ազգային ժողովի և Աստվածամոր տաճարի շրջակա գոտիները:

Քաղաքականություն