Սերժ Սարգսյանը այցելել է Ամարասի վանական համալիր
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ մայիսի 11-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ այցելել է Ամարասի վանական համալիր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից։ «Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով այս օրերին գտնվում է Արցախի Հանրապետությունում, այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի հետ այցելել է Ամարասի վանական համալիր»,-գրել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ