ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առանձնակի դաժանությամբ սպանել է 30-ամյա կնոջը
Դատարանը կալանավորել է 26-ամյա Հակոբ Օհանյանին, ով Արարատի մարզում առանձնակի դաժանությամբ սպանել էր 30-ամյա կնոջը: Մայիսի 9-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մասիս բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած կին՝ ծեծի հետքերով։ Հիվանդանոցից սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մասիսի բաժին բերման ենթարկեցին Երեւան բնակիչ 26-ամյա երիտասարդի։ Նրա մեքենան տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Երիտասարդը Այնթապ գյուղի վարչական տարածքում վիճել է 30-ամյա մի կնոջ հետ։ Այդ ընթացքում ձեռքերով եւ ոտքերով ինչպես նաեւ ռետինե խողովակով եւ բանալիով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ապա իր մեքենայով տեղափոխել Մասիս բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով։ Հարցաքննությամբ երիտասարդը որպես կասկածյալ ձերբակալվել է։ Քննությունը շարունակվում է։

Քաղաքականություն

Պատահարներ