Վլադիմիր Պուտինը չի նկատել սառույցին փռված կարմիր գորգը և ընկել է
Վլադիմիր Պուտինը Սոչիում հոկեյ է խաղացել «Հոկեյի լեգենդները» թիմի կազմում: Ռուսաստանի Դաշնության նախագահը Հոկեյի 8-րդ համառուսական սիրողական փառատոնի գալա խաղի ժամանակ ընկել է սառույցի վրա: Խաղը տեղի է ունեցել Սոչիում: Պուտինը որոշել է իր երախտագիտությունը հայտնել հանդիսատեսին` ցուցաբերած աջակցության համար: Սառույցի վրայով սահելիս նա չի նկատել սառույցին փռված կարմիր գորգը և ընկել է: Նրան արագ օգնել են վեր բարձրանալ, որից հետո նա շարունակել է երկրպագուներին ողջունել: ՌԴ նախագահն ամենաշատ տափօղակն է ուղարկել մրցակցի դարպասը, սակայն թե որքան՝ հստակ չէ:

Քաղաքականություն

Պատահարներ