Հայտնի է «Հայաստանի գեղեցկուհի 2019» մրցույթի հաղթողի անունը
«Հայաստանի գեղեցկուհի» ազգային գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչվեց 19-ամյա Հայկուհի Մաթևոսյանը, հայտնում է News. am-ը։ Մրցույթին մասնակցում էին Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից ու արտերկրից ժամանած 20 հայուհիներ: Աղջիկները ժյուրիի և հանդիսատեսի առջև ներկայացան 3 տարբեր կերպարներով՝ ազգային տարազ, լողազգեստներ և երեկոյան զգեստներ: Լավագույն հնգյակում տեղ գտան Կամիլա Մարգարյանը, Էմանուելա Գրիգորյանը, Լիզա Գասյանը, Քրիստինա Շահզադեյանը և Հայկուհի Մաթևոսյանը, որն էլ դարձավ մրցույթի հաղթող: Հայկուհին տիտղոսից բացի, արժանացավ միջոցառման գլխավոր հովանավորի՝ All.me նորարարական թվային հարթակի կողմից մրցանակի, որը համարժեք է 1000 ԱՄՆ դոլարին:

Քաղաքականություն

Պատահարներ