Լոռին ամուսնալուծությունների թվով առաջատարն է
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանն երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ամուսնությունների թիվն ավելացել է 202-ով` կազմելով 3 հազար 783` նախորդ տարվա 3 հազար 580-ի փոխարեն: Իսկ ամուսնալուծությունների թիվը պակասել է 171-ով. այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 850 ամուսնալուծություն` նախորդ տարվա 1021-ի փոխարեն: «Եթե նախկինում ամուսնալուծվում էին ամուսնության մեջ երկար ժամանահատվածում գտնվող զույգերը, օրինակ` 20+ խումբը կազմում էր մոտ 30 տոկոս, ապա վերջին տարիներին միտումը փոխվել է, եւ ավելի շատ ամուսնալուծվում են ամուսնության մեջ ավելի քիչ գտնվող զույգերը: Եթե նայենք պատճառներին, ապա հիմնականում պարզվել է, որ վեճեր, վիճաբանություններ են մոտ 50 տոկոս, 14 տոկոսը` բնավորույթունների անհամատեղելիություն եւ 8 տոկոսը արտագնա աշխատանքի մեկնման պատճառով»,- տեղեկացրեց Ծովինար Հարությունյանը: Նրա խոսքերով` 2019 թվականի առաջին եռամսյակում ամենալավ դիրքում է գտնվում Գեղարքունիքի մարզը, որտեղ կա ամենաշատ ամուսնությունների եւ ամենաքիչ ամուսնալուծութունների ցուցանիշներ` 380 ամուսնության դեպք եւ 37 ամուսնալուծության. «Ցավոք, վատագույն մարզերն են Լոռին, Կոտայքը եւ Երեւանը»: Ի դեպ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը հայտարարեց, որ ՄԱԿ-ի գրասենյակի հետ միասին սկսել է մարզերում համապատասխան ուսումնասիրություն, որի նպատակն է վեր հանել այդ մարզերում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման միտումները. «Նախատեսում ենք մարզերում իրականացնել այդ ուսումնասիրությունները եւ վեր հանել պատճառները»: Այսինքն` այս ուսումնասիրություններից հետո հպարզ կդառնա, թե որ մարզում ինչ պատճառով են ամուսնալուծվում:

Քաղաքականություն

Պատահարներ