Նոր մանրամասներ՝ երեկ Կոտայքի մարզում Opel-ի վարորդի կասկադյորական վթարից
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ՝ մայիսի 15-ին, Կոտայքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Opel-ի վարորդի և վիրավորների ինքնությունը: Shamshyan com-ը հաղորդում է, որ պարզվել է՝ Opel մակնիշի 35 OR 607 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ, 34-ամյա Վարդան Պապիրյանը, ինչի հետևանքով նա և նրա ուղևորուհի, Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ, 35-ամյա Մերի Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ, Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ, 35-ամյա Հակոբ Համբարձումյանն ու Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 26-ամյա Անի Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ը շահագործվել է որպես տաքսի և հետաքննիչի որոշմամբ նշանակվել է նաև փորձաքննություն՝ պարզելու համար վարորդի սթափության աստիճանը: Մանրամասներըՙ սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ