Հո՞ կրակը չենք ընկել․ բողոքի ակցիա
«Մենք չենք հեռանա այստեղից, քանի դեռ Երևանի ճարտարապետը կամ քաղաքապետը մեզ չի ընդունել: Մինչև չհանդիպենք, մենք չենք գնա: Հո՞ կրակը չենք ընկել: Հայոց պատմությունն է, ի՞նչն է: Ինչքան կարելի է այսքան գնալ-գալ: Մենք ուզում ենք հստակ պատասխան լսել»,- այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ զրույցում ասացին Կոնդի բնակիչները, որոնց այսօր առավոտից բողոքի ակցիա են հրավիրել Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Քաղաքացիները հավելեցին, որ 2011 թվականից գնում-գալիս են։ Նշենք, որ քաղաքացիները պահանջում են նոր չափագրումներ կատարել` դրանք համաձայնեցնելով թե´ Կադաստրի, թե´ Երևանի քաղաքապետարանի հետ:

Քաղաքականություն

Պատահարներ