ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Եկատերինբուրգում
Եկատերինբուրգում շարունակվում են երկուշաբթի օրվանից սկսված բողոքի ակցիաները, որոնք ուղղված են դրամատիկական թատրոնի մոտ գտնվող հրապարակում նոր եկեղեցու կառուցման դեմ: 18-րդ դարում կառուցված և 1930թ. ավերված տաճարի փոխարեն ցանկանում են Սուրբ Եկատերինայի եկեղեցի կառուցել: Այն գտնվում է «Աշխատանքի» հրապարակում: Բողոքողներն ընդօրինակել են հայկական «թավշյա հեղափոխության» ժամանակ ցուցարարների կողմից կիրառած որոշ մեթոդներ: Նրանք նստում են ճանապարհներին, երգ-երաժշտությամբ ընդվզում, ոմանք էլ վրաններ են տեղադրում՝ գիշերն այգու տարածքում անցկացնելու նպատակով: Նշենք, որ բողոքի ակցիաներն ուղեկցվել են ցուցարարների և ոստիկանների միջև բախումներով, կան տասնյակ բերման ենթարկվածներ, ընթանում են հարցաքննություններ: Այս պահին հայտնի է 70 բերման ենթարկվածի մասին: Որոշում կա տեղի պուրակներից մեկի ծառերը կտրել ու տեղում եկեղեցի կառուցել:

Քաղաքականություն

Պատահարներ