Մեծ Բրիտանիայի Սպորտի նախարարը Մխիթարյանի հարցը բարձրացնելու է ՈՒԵՖԱ-ում
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննադատել են «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Լեյբորիստական կուսակցության առաջնորդի տեղակալ Թոմ Ուոթսոնը իր ելույթում նշել է. «Հենրիխ Մխիթարյանը և «Արսենալի» հայկական ազգանուններով երկրպագուները բաց կթողնեն ԵԼ-ի եզրափակիչը, քանի որ նրանք կապ ունեն Հայաստանի հետ: Դա գեղեցիկ խաղի կեղտոտ կողմն է: Եթե ես լինեի ԱԳՆ ղեկավար, ապա կդիմեի ՈՒԵՖԱ-ին՝ հայտարարելով, որ դա անթույլատրելի է», - ասել է Ուոթսոնը: Հիշեցնենք՝ Մխիթարյանը բաց է թողնելու Եվրոպայի Լիգայի եզրափակչի «Չելսիի» հետ հանդիպումը, քանի որ այն անցկացվելու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Ըստ քաղաքական գործչի՝ տվյալ միջադեպը կարելի է սկանդալ անվանել, քանի որ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության համաձայն բոլոր ֆուտբոլիստներն ունեն հավասար իրավունքներ: Ընդ որում, Մեծ Բրիտանիայի մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարար Ջերեմի Ռայթը հայտարարել է, որ հարցը բարձրացնելու է ՈՒԵՖԱ-ում:

Քաղաքականություն