Շնորհակալ եմ, ի'մ ընկեր. Մխիթարյանը Սոկրատիսին
Լոնդոնի «Արսենալի» հույն պաշտպան Սոկրատիս Պապաստադոպուլոսը մի քանի ժամ առաջ Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի հետ ու գրառում կատարել․ «կարոտում ենք քեզ, եղբա՛յր» բովանդակությամբ։ Մխիթարյանի պատասխանը չի ուշացել։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը վերահրապարակել է լուսանկարը և կատարել հետևյալ գրառումը․ «Շնորհակալ եմ, իմ ընկե՛ր։ Հաղթե՛ք չորեքշաբթի»։ Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում կկայանա Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչը, որտեղ «Արսենալը» մրցելու է «Չելսիի» հետ։ Մխիթարյանը «զինագործների» հետ չի մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք։

Քաղաքականություն

Պատահարներ