Ձերբակալվել է ՖԻՖԱ-ի փոխնախագահը
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ձերբակալվել է Աֆրիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար և ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ահմադ Ահմադը: Այս մասին հաղորդում է ռուսական «Советский спорт» թերթը: Հաղորդվում է, որ սկզբում Ահմադին հրավիրել են հարցաքննության կոռուպցիայի հետ կապված մի քրեական գործի շրջանակներում: Այնուհետ որոշում է կայացվել նրան ձերբակալելու մասին: Ահմադը ևս մեղադրվում է կոռուպցիոն գործարքի մեջ: Ըստ նախնական տվյալների՝ կոռուպցիոն գործարքը կապված է մարզահագուստ արտադրող մի ընկերության հետ:

Քաղաքականություն

Պատահարներ