Եվրամիությունը 25 մլն եվրո հավելյալ աջակցություն կտրամադրի Հայաստանին
Եվրամիությունը ավելացրել է Հայաստանին տրվող աջակցության չափը 25 մլն եվրով: Արդյունքում 2019 թվականին ԵՄ կողմից Հայաստանին որպես աջակցություն կտարամադրվի 65 մլն եվրո: Այս մասին ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Եվրամիության հետ հարաբերությունների դրական դինամիկայի արտահայտություններից էր այն, որ 2019-ի համար ԵՄ-ի տարեկան գործողությունների ծրագրի ներքո առաջարկությունների ամփոփման ընթացքում են Հայաստանի համար նոր տեխնիկական աջակցության ծրագրերը: 2019-ի համար Եվրամիության կողմից նախատեսված էր 40 մլն եվրոյի չափով աջակցություն, որին ավելացվում է լրացուցիչ 25 մլն եվրոյի ֆոնդ: Ընդհանուր 65 մլն եվրոյի չափով աջակցություն ենք ունենալու ԵՄ-ի կողմից, ինչը կտրականապես աճել է 2018-ի և առավել ևս 2017-ի համեմատ»,- ասաց նախարարը:

Քաղաքականություն

Պատահարներ