Ինչ տնտեսական շահ ունի Հայաստանը ԵԱՏՄ ինտեգրմամբՙ ըստ Տիգրան Սարգսյանի
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովում մեկնաբանել է ԵԱՏՄ ինտեգրման արդյունքները: «Մենք զեկույց ենք ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ ինտեգրման արդյունքերի մասին և տեսնում ենք, որ այդ արդյունքները միանշանակ խոսում են տնտեսական շահերի մասին», - Rusarminfo-ի հաղորդմամբ՝ իր ելույթում նշել է Սարգսյանը: Մասնավորապես, ԵՏՀ ղեկավարը մատնանշել է երկու երկրներից արտահանման ծավալները, որոնք աճել են տարեկան ավելի քան 30 տոկոսով: Նրա խոսքով՝ տվյալ արդյունքը զգալի ներդրում և խթան է երկու երկրի տնտեսական աճի համար: Տիգրան Սարգսյանն ընդգծել է նաև, որ ԵԱՏՄ-ում գործում է հավասար ներկայացուցչության սկզբունք, և բոլոր երկրները ձայների միանման քանակ, ինչպես նաև վետոյի իրավունք ունեն:

Քաղաքականություն

Պատահարներ