Մանվել Գրիգորյանի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել
ՀՀ Գլխավոր դատախազությունը ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ հանցագործության մասին հաղորդումը ստացել է և ուղարկել ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀԾՔ-ից SHANTNEWS. am-ին հայտնել են, որ հաղորդումը դեռ չեն ստացել: Փաստաբանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել այն հիմքով, որ պաշտպանական կողմին հունիսի 4-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում թույլ չի տրվել տեսակցել իրենց պաշտպանյալին, ընդ որում՝ առանց որևէ պատճառաբանության:

Քաղաքականություն

Պատահարներ