Միխայիլ Գորբաչովը հոսպիտալացվել է
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հոսպիտալացվել է: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին աղբյուրին փոխանցել է ինքը` Գորբաչովը՝ հավելելով, որ բուժհաստատությունում շարունակում է աշխատել իր գրքի վրա: «Ես արդեն վաղուց է, ինչ հիվանդանոցում եմ: Բայց ամենափոքր իսկ հնարավորության դեպքում ընկերներիս օգնությամբ ու միջոցով աշխատում եմ»,- ասել է նա: Գորբաչովը նաև հայտարարել է, որ առաջիկայում նախատեսում է հրատարակել իր հեղինակած գիրքը: Հիշեցնենք, որ ԽՍՀՄ նախկին նախագահն այս տարվա մարտին դարձավ 88 տարեկան:

Քաղաքականություն

Պատահարներ