Մնացականյան- Մամեդյարով հանդիպման օրը մոտենում է
ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրապ Մնացականյանը չի հստակեցրել իր և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման օրը: «Չնայած մենք թափանցիկ ենք, բայց պետք է մյուս կողմի ցանկություններն էլ հաշվի առնվի: Այդ օրը մոտենում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: Հարցին՝ երկու երկրների ղեկավարների հանդիպում սպասվո՞ւմ է առաջիկայում, նա պատասխանեց՝ ղեկավարների հանդիպման հարց չկա օրակարգում: Անդրադառնալով Ղարաբաղի ադրբեջանական համայնքի, ՀԿ ներկայացուցիչների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը, նախարարը նշեց. «Հանդիպման փաստը առաջնահերթ նշանակություն չի կրում, բայց նաև չարժե անտեսել այն»:

Քաղաքականություն