Նարինե Թուխիկյանը ԱԺ պատգամավորի մանդատը հետ վերցնելու ևս 1 օր ժամանակ ունի, հորդորեց սպասել
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը այսօրվա դրությամբ հետ չի վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումը։ Այս մասին նա ասաց NEWS. am–ի հետ զրույցում։ «Ես դեռ բավական ժամանակ ունեմ»,–ասաց նա։ Դիտարկմանը, որ մեկ օր է մնացել, Թուխիկյանն ասաց. «Մեկ օրն էլ բավական ժամանակ է։ Իմանալով, որ 1 օր ունեմ, դրան դեռ չեմ անդրադարձել»։ Հարցին՝ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ ստացե՞լ է, նա խնդրեց սպասել. «Մեկ օր էլ սպասենք»։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը, որը հայտնի է Թուխիկյան ազգանունով, մայիսի 31-ին հայտարարել է ԱԺ մանդատից հրաժավելու մասին: Եթե մեկշաբաթյա ժամկետում նա հետ չվերցնի դիմումը, նշանակում է, որ պատգամավորը վայր է դնում մանդատը: Հավելենք, որ նրա անունը շրջանառվում է որպես Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի պաշտոնում (մշակույթի գծով)։

Քաղաքականություն