ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը ժամանեց Սանկտ Պետերբուրգ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը Փաշինյանը ՌԴ-ում կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին եւ հանդես կգա ելույթով: Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում են վարչապետի այլ հանդիպումներ երկրների առաջնորդների, կառավարությունների ներկայացուցիչների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես կգա մամուլի ասուլիսով: Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում են նաեւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

Քաղաքականություն

Պատահարներ