Փաշինյանը Պետերբուրգում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակներում Ռուսաստան մեկնելուց, այնտեղ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ հանդիպում է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Նա իր ելույթում նշեց, որ Հայաստանը պետք է գրավիչ լինի, հպարտության առարկա լինի սփյուռքի համար։ Դա, ըստ Փաշինյանի, թույլ կտա սփյուռքահայերին իրենց քայլն անել և ներդրումներ անել Հայաստանում։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն ֆինանսական ներդրումների մասին է։ Փաշինյանի խոսքերով՝ կառավարության համար հիմա խնդիրը Հայաստանը մրցունակ երկիր դարձնելն է՝ տնտեսության, անվտանգության և այլ տեսանկյուններից։ Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական առաջընթացը վկայակոչելով՝ Փաշինյանը պնդեց, որ Հայաստանը պահում է առաջատարի դիրքը ԵԱՏՄ տարածքում։

Քաղաքականություն

Պատահարներ