Սենց մի «հանճարեղ» բան եմ կարդում իմ մասին. Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ամեն առավոտ արթնանում ու սենց մի «հանճարեղ» բան եմ կարդում իմ մասին, ներկայացնեմ թոփ 7 վերնագրերը /մոտավոր մեջբերում/` ▪️Ալեն Սիմոնյանի դասարանցին կոշիկ է գնել. հին իշխանական ավանդույթները շարունակվում են ▪️ՀՀԿ -ի համար սիգարետ առնողի կտրուկ պատասխանը Ալեն Սիմոնյանին ▪️Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հորոսկոպում ▪️Ալեն Սիմոնյանը չի վերցրել մանրը խանութից, որտեղի՞ց այդքան փող իշխանությանը ▪️Ո՞վ է Ալեն Սիմոնյանի 80-ամյա գեղեցկադեմ ուսուցչուհին /լուսանկարներ/ ▪️Կտրուկ վատացել է Ալեն Սիմոնյանի և իրենց համատիրության ղեկավարի հարաբերությունները ▪️Ալեն Սիմոնյանը անսպասելիորեն ներկա է եղել իր ծննդյան օրվա միջոցառմանը Լավ օր բոլորին»

Քաղաքականություն

Պատահարներ