ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ադրբեջանցիները ուղղություն կվերցնեն դեպի սահման՝ հատելով այն ոտքով կշարժվեն դեպի Շուշի. փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական կողմը քաղհասարակության միջոցով անցնում է սադրանքի: Ադրբեջանից ակտիվիստները նախատեսում են վաղը , հունիսի 8-ին , քաղաքացիական անձանցով քայլերթով անցնել սահմանը և հասնել Հորադիզ քաղաք... Սա հղի վտանգավոր և անկանխատեսելի դեպքերի զարգացումներով: Զերիֆե Քուլիյևա, Ռաջիվ Ասքերիլ և Ռամիլ Հաջիլի, ահա այս երեքն են նախաձեռնել քայլերթ, որին տվել են «Վերադառնանք Ղարաբաղ» անվանումը: Այս նախաձեռնությամբ նրանք հունիսի 5-ից քայլարշավ են սկսել և նախատեսում են, որ հունիսի 8-ին կլինեն Հորադիզի (Ադրբեջանի տարածքում) հրապարակում, որտեղից էլ ուղղություն կվերցնեն դեպի սահման՝ հատելով այն ոտքով և ուղղություն կվերցնեն դեպի Շուշի»: ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Aurora News-ի հետ զրույցում նշեց, որ նախարարությունը տեղյակ է ադրբաջանցիների պլաններից:

Քաղաքականություն